Շաբաթ, 19 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Վերապատուելի Դոկտոր Ռընէ Լեւոնեանը՝ Լիոնի Կաթոլիկ Համալսարանի Հայագիտութեան Ամբիոնի Նոր Ղեկավար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Վերջերս Վերապատուելի Ռընէ Լեւոնեանը նշանակուել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտութեան ամբիոնի վարիչ՝  համալսարանի ռեկտորի կողմից, նաեւ՝ համալսարանի աստուածաբանութեան ֆակուլտետի դեկանի հետ խորհրդակցութեամբ:

Ստորեւ ներկայացւում է համալսարանի կայքի համար անցկացուած հարցազրոյցը դոկտոր Լեւոնեանի հետ։

-Դոկտոր Լեւոնեան, կարո՞ղ էք համառօտ ներկայացնել Ձեզ:

-Ես Ռընէ Լեւոնեանն եմ, Ֆրանսիայի Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հովիւ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխայ եւ վեց թոռնիկ: Ծնուել եմ Մարսելում: Ե՛ւ հայրական, եւ մօ՛րս կողմից պապերս ու տատերս 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան վերապրողներ են եղել՝ ծագումով Կիլիկիայից:

Ո՞րն է ձեր մասնագիտական ​​ուղին:

-Աստուածաբանական կրթութիւնս ստացել եմ Փարիզի աւետարանական աստուածաբանութեան համալսարանում: Լիոնում իմ առաջին հոգեւոր ծառայութիւնն անցկացրի ինը տարի: Առիթից օգտուելով, դոկտորական թէզս շարունակեցի գրել  Լիոնի կաթոլիկ համալսարանում: Մի քանի տարի անց ներկայացրեցի Հայ աւետարանական եկեղեցու ծագման վերաբերեալ իմ թէզը: Գիտական խորհրդականս փրոֆեսոր Գրիգոր Բելեդեանն էր, ով այդ ժամանակ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտութեան ամբիոնի վարիչն էր:

Աւարտել եմ նաեւ Լիոնի համալսարանի սոցիալական հարցերի մագիստրատուրան եւ Փարիզ — Սորբոն արեւելեան լեզուների ու քաղաքակրթութիւնների ազգային ինստիտուտը: Լիոնի համալսարանում եղել եմ նաեւ գիտութեան եւ կրթութեան գծով ասպիրանտ:

Իմ ծառայութեան ողջ ընթացքում ապրել եմ բազմաթիւ երկրներում։

Նախ` Հայաստանում, որտեղ տասնեօթ տարի եղել եմ Հայ Աւետարանական Համաշխարհային խորհրդի, Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան եւ Ֆրանսիայի «Յոյս Հայաստանի համար» կազմակերպութեան ներկայացուցիչը։ 

Եղել եմ նաեւ Հայաստանի Աւետարանական եկեղեցու աւագ հոգեւոր հովիւ, Հայաստանի աւետարանական աստուածաբանութեան ակադեմիայի հիմնադիր նախագահ, նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդական:

Որպէս հոգեւոր հովիւ ծառայել եմ  նաեւ Ուրուգուայում, Յունաստանում, Գանատայում, նաեւ Ֆրանսիա, Լիոն, Փարիզ եւ Վալանս քաղաքներում:

Եղել եմ Ֆրանսիայի Աստուածաշնչային ընկերակցութեան Գլխաւոր քարտուղար, նաեւ՝ բանտերի հոգեւոր հովիւ: Աշխատել եմ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանութիւն գրասենեակի վարիչ։  Լիոնի քրիստոնէական Ռադիո-Ֆուրվիերի  համահիմնադիր եմ:

Ներկայումս Եւրասիայի Հայ Աւետարանական եկեղեցիների միութեան նախագահն եմ:

Ինչո՞ւ է կարեւոր, որ քրիստոնէութիւնը Հայաստանում ներկայացուած լինի ակադեմիական աշխարհին:

-Քրիստոնէութիւնը Հայաստանում ծագել է ամենաառաջիններից մէկը աշխարհում։

Դրա հաւատը, պատմութիւնը, աւանդոյթները եւ նահատակութիւնը յարգանքի առարկայ են: Ակադեմիական աշխարհի համար առիթ եւ պատիւ է Հայ եկեղեցուն առանձնայատուկ տեղ յատկացնելը:

Յիշեցնե՛նք, որ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը ստեղծուել է 1987 թ.-ին Հայ Առաքելական եկեղեցու Լիոնի՝ այն ժամանակ հոգեւոր առաջնորդ Նորվան եպիսկոպոս Զաքարեանի նախաձեռնութեամբ:

Որո՞նք են Ձեր նպատակները, երբ ստանձնէք այս պաշտօնը:

-Նպատակս է յարատեւ դարձնել հայագիտական այս ամբիոնը: Ուզում եմ յարգանքի տուրք մատուցել իմ բոլոր նախորդներին, ովքեր հիացմունքի արժանի գործ են կատարել: Ուրախ կլինեմ կրկին տեսնել այս դասընթացների կանոնաւոր մասնակիցներին: Յուսով եմ`  նորեկներին նոյնպէս կը գրաւեմ:

Ապագայում ուշադիր կը լինեմ մասնակիցների եւ ապագայ մասնակիցների առաջարկների նկատմամբ: Միասին մենք կըփորձենք աւելի մեծ լսարանի համար աւելի մատչելի դարձնել Հայաստանը, հայերին եւ հայկական քրիստոնէութիւնը:

Ո՞րն է լինելու այս տարի հայագիտութեան ամբիոնի կողմից առաջարկուող դասընթացի թեման:

-2021-2022 թուականների համար մենք ընտրել ենք հետեւեալ թեմաները.

• Հայաստանի եւ հայերի պատմութիւնը ծագումից մինչեւ մեր օրերը։

• Հայկական եկեղեցիները (առաքելական, կաթոլիկ, աւետարանական). պատմութիւն, աստուածաբանութիւն եւ հոգեւոր արժէքներ:

• Եկեղեցիների միջեւ փոխյարաբերութիւնի հեռանկարներ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img