Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 4-ին շարունակել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառայության կայքից տեղեկացնում են, որ հայտնաբերվել է 1 հայ զինծառայողի աճյուն:
ԱԻՊԾ-ից հայտնում են նաև, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1630 աճյուն: