Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 3-ին շարունակել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ծառայության կայքից, հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:
«Ընդհանուր առմամբ, օգոստոսի 6-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն»,- հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ հավելելով, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 աճյուն: