Փախստակնների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունն (ՓԳԿՎ) Աֆղանստանի հարեւան երկրներին կոչ Է արել չփակել սահմաններն այն աֆղանների համար, ովքեր փրկություն են փնտրում մարտերից: Ինչպես օգոստոսի 13-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանթուն, այս տարվա սկզբից հարկադրաբար իր տունն Է լքել շուրջ 400 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՓԳԿՎ-ն հարեւան երկրներին կոչ Է անում բաց պահել իրենց սահմաններն Աֆղանստանում ճգնաժամի սրման լույսով»,- նշել Է նա: «Այս տարվա սկզբից ի վեր շուրջ 400 հազար քաղաքացիական անձինք հարկադրված են եղել լքել իրենց տները»,- ասել Է Մանթուն՝ հիշեցնելով, որ 2020 թվականի վերջի դրությամբ երկրում եղել Է 2,9 միլիոն ներքին տեղահանված անձ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: