Կիրակի, 19 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների ամենամյա հավաքը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Օգոստոսի 14-ին առցանց տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի  հայերենի ուսուցիչների ավանդական հավաքը, որին մասնակցեցին 70-ից ավելի ուսուցիչներ, տնօրեններ, հայագետներ։ Հոբելյանական 10-րդ ժողովը տարբերվում էր նախորդներից նրանով, որ ներկաները   ոչ միայն Արևմտյան, այլև ԱՄՆ Արևելյան թեմից ու Ռուսաստանի Դաշնությունից էին։

Հավաքը բացվեց թեմակալ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք. Տերտերյանի օրհնության խոսքով և ընդհանրական աղոթքով։

Աշխատաժողովը կազմակերպել էին Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսչությունը  և գիտակրթական հանձնախումբը։ Վերջինիս պատասխանատու դոկտոր Էլլի Անդրեասյանն ամփոփ ներկայացրեց շաբաթօրյա վարժարանների ձեռքբերումները, կրթական-մանկավարժական խնդիրները։ Հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը հակիրճ ներկայացրեց օրվա բանախոսներին, որոնք Հայաստանից էին միացել հավաքին։

«Հայաստանի ներկա լեզվավիճակը» թեմայով  խոսեց ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Դավիթ Գյուրջինյանը։

«Հայկական կրթական միջավայր. ավանդույթ և հնարավորություններ» թեմայով խոսեց «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

Բանախոսություններն ամփոփվեցին հարց ու պատասխաններով և քննարկումներով։

Աշխատաժողովի ավարտին Հովնան սրբազանը գնահատանքի ջերմ խոսք ասաց բանախոսներին և մայրենի լեզվի մշակներին՝ առաջարկելով շարունակել համագործակցությունը այլ ձևաչափերով ևս։

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների մամլո դիվան

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img