Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Զինված ուժերը վերահսկում են երկրի սահմանները. ԱԺ-ում փակ քննարկում է տեղի ունեցել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ազգային ժողովում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրավիճակի վերաբերյալ, որին մասնակցել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ ասելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ինչպես արևելյան սահմանագոտում, այնպես էլ՝ Երասխ-Սադարակ ուղղությամբ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:

«Ես խմբակցությունների անդամներին ներկայացրեցի՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ու ներկա դրությամբ ինչպիսին է այն: Կարող եմ փաստել, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունում Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան, ու եթե մեր հանրության շրջանում տարածվում են տեղեկություններ, թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը անկորուստ է, ապա պետք է ասեմ, որ դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում. հակառակորդը նույնպես ունի կորուստներ՝ մարդկային, ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները, և Զինված ուժերին, մեր բանակին առաջադրված այդ խնդիրը մենք կատարելու ենք պատվով», — ասել է գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքը, ի դեմս խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, օգոստոսի 17-ի նիստին առաջարկել էր փակ կամ բաց ռեժիմով քննարկել սահմանային իրավիճակը՝ հաշվի առնելով տիրող լարվածությունը, գրանցված նոր միջադեպերը և ստացվող իրարամերժ տեղեկությունները:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img