«Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլ ամսից մինչեւ հունիսի վերջը շարունակել Է «Ալ Քաիդա»-ին ապաստան տրամադրել Աֆղանստանի տարածքում: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել Էր, որ թալիբները թույլ չեն տա «Ալ Քաիդա»-ին եւ ահաբեկչական մյուս խմբավորումներին գործունեություն իրականացնել Աֆղանստանի տարածքում: «Թալիբան»-ը շարունակել Է հարաբերություններ պահպանել «Ալ Քաիդա»-ի հետ՝ ահաբեկչական խմբավորմանը ապաստան տրամադրելով Աֆղանստանում»,-ասվում Է Պենտագոնի՝ Կոնգրեսին ներկայացված վերջին եռամսյակային հաշվետվության մեջ:
Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: