«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IdeA հիմնադրամի հանրության հետ կապերի գրասենյակից հայտնում են, որ «Ավրորա»-ն գրասենյակ է բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ավելի արդյունավետ դարձնելու տեղում «Ավրորա»-ի մարդասիրական գործունեությունը, ամրապնդելու տարածաշրջանում իր ներկայությունը եւ նպաստելու Արցախի դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում։
«ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնում է Արցախի ժողովրդին, որը 2020 թ. Արցախյան պատերազմից հետո հայտնվել է հումանիտար ծանր ճգնաժամի մեջ: Ծրագիրը, որն սկզբում ուղղված էր պատերազմից տուժած մարդկանց հրատապ օժանդակություն տրամադրելուն, այսօր աջակցում է նախագծերի, որոնք խթանում են տարածաշրջանի սոցիալական երկարաժամկետ զարգացմանը: Այս բնագավառում աշխատող եւ տեղում օգնության կարիք ունեցող ցանկացած կազմակերպություն կարող է հայտ ներկայացնել:
«Ստեփանակերտում «Ավրորա»-ի գրասենյակ ունենալը վկայում է այն մասին, որ մենք այստեղ ենք երկար ժամանակով: Տասնյակ տեղական եւ միջազգային գործընկերներ են միացել մեր ծրագրին, եւ շատ կարեւոր է, որ այդ նախագծերը տեղ գտնեն գլոբալ համատեքստում ու կապվեն Արցախի ներկա իրավիճակի հետ: Սա պարզապես գրասենյակ չէ, այլ շահագրգիռ կողմերի համար մի տարածք, ուր իրենք կարող են գալ եւ ներկայացնել իրենց փորձը՝ վստահ լինելով, որ ոլորտի բոլոր հումանիտար ջանքերը լավ համակարգված են: Համագործակցության նման բանաձեւը կարող է ոչ միայն օգնել Արցախին, այլեւ ամբողջ աշխարհում օրինակ դառնալ բոլորի համար», — նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Հիմնադրամից տեղեկացնում են, որ Արցախի մարդասիրական օգնության ծրագրի մեկնարկից ի վեր «Ավրորա»-ն ավելի քան 900.000.000 ՀՀ դրամ (1․740․000 ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ աջակցելու տեղական ու միջազգային 55 գործընկերոջ կողմից իրականացվող 80 նախագծի, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին: Ավելի քան 130․000 մարդ արդեն իսկ օգտվել է այդ նախագծերից: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը նաեւ ներառում է աշխարհի առաջատար մարդասերներին տարածաշրջան հրավիրելը․ 2020 թ․ պատերազմից հետո Արցախ են այցելել եզդի ակտիվիստ Միրզա Դինային եւ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնարդ Քուշները՝ տեղացիներին օգնելու նոր հնարավորություններ եւ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
««Ավրորա»-ն շարունակում է անցում կատարել զարգացման ծրագրերին, եւ այս առումով այստեղ գրասենյակ ունենալը թույլ կտա մեզ համահունչ լինել տեղի բնակչության երկարաժամկետ կարիքներին: Կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին, որոնց նախագծերը բարելավում են տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները, խթանում են երիտասարդների մասնագիտական հմտությունները, նպաստում են մարդկային կապիտալի զարգացմանը եւ որեւէ այլ ձեւով ապահովում են կայուն փոփոխություններ, դիմեն ծրագրին: Մենք վստահ ենք, որ դա կնպաստի տեղական համայնքների ու մեր հայրենիքի հզորացմանը», — ասել է «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը, որն Արցախում «Ավրորա»-ի գրասենյակի պատասխանատուն է:
Ֆինանսական աջակցության կարիք ունեցող կազմակերպությունները կարող են դիմել «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրին․ հայտերն ընդունվում են առցանց մին