Երկուշաբթի, 17 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

«Թալիբան»-ի հակառակորդները դիմել են ԱՄՆ-ին և Արևմուտքին՝ խնդրելով օգնել զենքով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Աֆղանստանում թալիբների հակառակորդները դիմել են ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին՝ խնդրելով զենք եւ ռազմական հանդերձանք մատակարարել երկրում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժման դեմ պայքարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ հարկավոր Է շատ զենք, շատ զինամթերք եւ շատ ռազմական հանդերձանք: Ամերիկան եւ նրա դեմոկրատական դաշնակիցները ոչ թե պարզապես աֆղանցիների հետ ընդհանուր պայքար են մղում ահաբեկչության դեմ: Մենք երկար պատմություն ունենք՝ բաղկացած ընդհանուր իդեալներից ու պայքարից: Դուք դեռեւս շատ բան կարող եք անել ազատության գործին օգնելու համար: Դուք մեր միակ հույսն եք մնացել»,- The Washington Post-ում գրել Է Ահմադ Մասուդը, որը ներկայում գլխավորում Է դիմադրության ուժերը թալիբների կողմից չվերահսկվող Փանջշերի նահանգում:

Նա «Հյուսիսային դաշինք»-ի ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին Է, որը նույնպես հանդես Էր գալիս թալիբների դեմ եւ սպանվել Է «Ալ Քաիդա»-ի կողմից: Ահմադ Մասուդի խոսքով՝ իր ջոկատին են միացել նախկին փոխնախագահ Ամրուլլա Սալեհի ուժերը, Աֆղանստանի կանոնավոր բանակի զինվորները, «որոնք զայրացած են իրենց հրամանատարների կապիտուլյացիայից», հատուկ նշանակության աֆղանական ուժերը:

Մասուդը հայտնել Է, որ իր մարտիկները որոշակի պաշարով զենք եւ զինամթերք ունեն, «որոնք մենք համբերատար հավաքել ենք իմ հոր ժամանակներից, որովհետեւ գիտեինք, որ այս օրը կարող Է գալ»: Նա հավատացրել Է, որ իր մարտիկները «Փանջշիրը պաշտպանելու են որպես Աֆղանստանի ազատության վերջին բաստիոն»:

«Եվ դա բավական չԷ: Եթե թալիբների դաշտային հրամանատարներն սկսեն հարձակումը, նրանք, իհարկե, մեր կողմից կբախվեն վճռական դիմադրության…Եվ, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ մեր զինված ուժերը եւ նյութատեխնիկական ապահովությունը բավարար չի լինի: Դրանք արագորեն կսպառվեն, եթե Արեւմուտքի մեր բարեկամները մեզ անհապաղ ապահովելու միջոց չգտնեն»,-գրում Է նա, հավելելով, որ «Աֆղանստանի բարեկամներին «աղաչում Է՝ պաշտպան կանգնել» իրենց:

Մասուդն ընդգծել Է. «Թալիբան» շարժումը միայն աֆղան ժողովրդի համար չԷ, որ խնդիր Է: Թալիբների հսկողության ներքո Աֆղանստանը, անկասկած, կդառնա արմատական իսլամական ահաբեկչության Էպիկենտրոն. այստեղ կրկին դավադրություններ կնյութվեն ժողովրդավարության դեմ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img