Ուրբաթ, 8 Նոյեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Շարունակելով սիրված մարզի մշակութային ավանդույթները. Տեղի ունեցավ սիրված արվեստագետ, նկարչուհի Լիլիթ Տոնականյանի հերթական անհատական ցուցահանդեսը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք հայ նկարչության արվեստի մասին: Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնքարտացոլում են յուրահատուկ մշակույթ և բնապատկերներ: Առօրյա կյանքի տարբեր կողմերըարտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և  դիզայնի մեջ:Խոսենք մեր երկրի ավանդապաշտ ու խրոխտ մարզերից մեկի՝ Շիրակի մասին:

Եվ այսպիսով՝համայն մարդկությանը ու հայությանը Շիրակի մարզը հայտնի է որպես ստեղծագործողների,արվեստագետների և հյուրընկալ մարզերից մեկը: Այստեղ են ապրել,մինչ օրս ապրում և ապրելու են զանազան մտավորականներ,արվեստի գործիչներ,ովքեր շարունակելու են մարզի դարավոր ավանդույթները՝պահպանելու հայկական մշակույթի ու պատմության ավանդույթները: Մի քանի խոսքով ներկայացնեմ հայ մշակույթի ու արվեստի ճյուղերից նկարչության մասին:

Դարեր շարունակ ու մինչև օրս հայ նկարիչները պայքարելով, հակասելով նաև միմյանց, փոխգործակցելով փորձել են, փորձում են ու կփորձենճիշտ ներկայացնել մեր երկրի նկարչական արվեստը` գալիք սերունդներին: Առանց նկարչությանչկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն:Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնա-թանյանը և ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20-րդ   դարում   Մարտիրոս  Սարյանը  պատկերեց  բնության  էությունը  նորլույսի  ներքո, իսկ  Արշիլ Գորկին` մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում  երիտասարդ ամերիկյան  նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռքբերեցին Ֆրանսիայում:

Այս առիթով ներկայացնենք սիրված մտավորական ու արվեստագետ Լիլիթ Տոնականյանի  հերթական անհատական ցուցահանդեսի մասին: Այսպիսով՝ հայ մշակութասեր ու արվեստասեր սիրված մշակութային օջախներից մեկում՝ Փյունիկ զարգացման կենտրոնում օգոստոսի 20-ին տեղի  ունեցավ սիրված արվեստագետի հերթական անհատական ցուցահանդեսը «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը» խորագրով:Լիլիթ Տոնականյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:2009 թվականին ավարտելով տեղի գեղարվեստի դպրոցը:2016 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու գեղանկարչության բաժինը:Ուսումնառության տարիներից մասնակցել է բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսների՝պահպանելով ու տարածելով հայ մշակույթի դարավոր ավանդույթներն ու պատմությունը:

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդի ներկայացուցիչներ ու մասնագիտությունների մարդիկ: Միջոցառման հյուրերի գերակշիռ մասը ներկայացնում էին Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից Շիրակը՝իրենց հետ բերելով այդտեղի հյուրընկալ համն ու հոտը:Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ,ինչպես նաև այս գեղեցիկ միջոցառումը վարում էր սիրված մտավորական, Շիրակ հայրենակցական միավորման հասարակական կազմակերպության նախագահ,Վարազդատ Ավոյանը:

Իր ելույթում նա անդրադարձ կատարեց Շիրակ աշխարհի մշակութային պատմությանը՝նշելով,թե այստեղ են ապրել,ապրում ու ապրելու են բազմաթիվ հայտնի ստեղծագործողներ,արվեստագետներ ու մտավորականներ,ինչպես նաև նա մի քանի խոսքով ներկայացրեց սիրված նկարչուհուն և նրա ստեղծագործություններին:Սիրված նկարչուհուն օրվա առիթով իրենց սրտի խոսքերն ուղղեցին Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, Արահետ ակումբի ղեկավարՄիքայել Միրիջանյանը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս,գեղանկարիչ-մանկավարժ Դավիթ Դավթյանը և այլք:Վերջում ելույթ ունեցավ Լիլիթ Տոնականյանն,ով իր երախտիքի խոսքերն ուղղեց կազմակերպիչներին ու աջակիցներին՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում հանդես կգա նորանոր ցուցադրություններով:

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img