Ազգային ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ է տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների և ընդդիմադիր պատգամավորների միջև, այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ և անվտանգության աշխատակիցներ քաշքշում միմյանց:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների էր հրավիրել պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու համար և նիստն ընդմիջել 20 րոպեով:
Տեսանյութը՝ 24news.am-ի