«Թալիբան» շարժման առաջնորդները 12 մարդուց բաղկացած խորհուրդ կձեւավորեն Աֆղանստանի կառավարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Foreign Policy ամերիկյան հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Խորհրդում տեղի կգտնեն թալիբների քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը, մոլլա Մուհամեդ Յակուբը՝ շարժման հիմնադիր մոլլա Մուհամեդ Օմարի որդին, ինչպես նաեւ «Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան անդամ Հալիլ ալ Ռահման Հաքանին: Բարադարին եւ Յակուբին մոտ կանգնած աղբյուրը հայտարարել Է, որ նրանք կցանկանային խորհրդի կազմում ընդգրկել Ահմադ Մասուդին՝ Ահմադ Շահ Մասուդի որդուն, որն ահաբեկիչների կողմից սպանվել Է 20 տարի առաջ: Հրատարակությունը Մասուդին, որը գլխավորել Է Փանջշերում թալիբներին ցուցաբերվող դիմադրությունը, խորհրդի կազմում ընդգրկելը համարում Է քիչ հավանական:
Հանդեսի աղբյուրների համաձայն, նախկին վարչակազմի մի քանի անդամների կառաջարկվի նրանց ընտրությամբ նախարարությունների ղեկավարումը: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը:
Օգոստոսի 15-ին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:
Ներկայում Աֆղանստանից բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են թալիբան-զինյալների կողմից: Օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում Է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: