Քաբուլը կարող Է մարտի դաշտի վերածվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ, որն իր վերահսկողության տակ Է առել Աֆղանստանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին Messaggero թերթում հրապարակված հարազրույցում այդ ենթադրությունն Է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Պոնտեկորվոն, որը համակարգում Է Աֆղանստանից մարդկանց տարհանման քաղաքացիական գործողությունները:
Նրա կարծիքով՝ Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական գործողություններն առայժմ Էպիզոդիկ բնույթ են կրում: «Մոտ ժամանակներս Քաբուլը կարող Է մարտի դաշտ դառնալ ԻՊ-ի եւ թալիբների միջեւ»,- ասել Է դիվանագետը:
Ըստ որում նա նշել Է, որ «ներկայիս փուլում թալիբներն ի վիճակի չեն կանգնեցնելու ԻՊ-ին» կառավարման որեւիցե կառուցվածքի բացակայության պատճառով: «Թալիբները ցանկանում են վերականգնել այն, բայց ժամանակ կպահանջվի: Եվ հետո նրանք լիակատար եւ բացարձակ վերահսկողություն չունեն տարածքի նկատմամբ, ինչպես նաեւ բավականաչափ թվով մարդիկ»,- նշել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: