ԱՄՆ-ը գործընկերների հետ կարողացել Է Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով գրեթե 105 հազար մարդ դուրս տանել օգոստոսի 14-ից ի վեր: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Քաբուլից մոտավորապես 12,5 հազար մարդ Է տարհանվել ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով օգոստսի 26-ի ժամը 03:00-ից մինչեւ օգոստոսի 27-ի ժամը 03:00-ը (Երեւանի ժամանակով օգոստոսի 26-ի ժամը 11:00-ից մինչեւ օգոստոսի 27-ի 11:00-ն) ընկած ժամանակամիջոցում: Գրեթե 105 հազար մարդ Է դուրս բերվել օգոստոսի 14-ից ի վեր: Հուլիսի վերջից՝ մոտավորապես 110,6 հազար»,- նշել Է նա Twitter-ի իր Էջում: Ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումն սկսելու մասին հայտարարությունից հետո «Թալիբան» շարժումը հարձակում Է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, վայր դնելով լիազորությունները, լքել Է երկիրը: Շատ պետություններ այժմ Աֆղանստանից տարհանում են իրենց քաղաքացիներին, այդ թվում դիվանագետներին, ինչպես նաեւ երկրից հեռանալ ձգտող աֆղաններին: Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի Է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները:
Զոհվել Է առնվազն 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայողներ: Ինչպես ընդգծել Է Բայդենը, ԱՄՆ-ը, չնայած այդ ահաբեկչական գործողություններին եւ նոր ահաբեկչությունների սպառնալիքին, նախկինի պես մտադիր Է Աֆղանստանից տարհանման գործողությունն ավարտել օգոստոսի 31-ին, ինչպես եւ պլանավորվել Է: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին օգոստոսի 26-ին կայացած ճեպազրույցում ճշտել Է, որ Վաշինգտոնը կշարունակի թալիբների հետ համակարգումն Աֆղանստանից մարդկանց դուրս բերելու հնարավորության ապահովման համար նաեւ օգոստսի 31-ից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: