Քաբուլի օդանավակայանում իրականացված պայթյունների զոհերի թիվն ավելացել Է՝ հասնելով 170-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ առողջապահության նախարարության աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էին 110 զոհվածի եւ 1338 տուժածի մասին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել Է շուրջ 200 մարդ:
Առնվազն 18 ամերիկացի զինծառայողներ են տուժել Քաբուլի օդանավակայանի պայթյունների հետեւանքով, հաղորդել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 13 զոհված ամերիկացի զինվորականների մասին:
Օգոստոսի 26-ին երկու պայթյուն Է որոտացել Քաբուլի օդանավակայանի շրջանում, որոնք 13 ամերիկացի զինվորականի կյանք են խլել. նրանք ապահովում Էին մարդկանց տարհանումն Աֆղանստանից՝ այս երկրից ԱՄՆ-ի զորքերի հաջող դուրսբերումից հետո: Սրանք ամերիկացիների առաջին մարտական կորուստներն են Աֆղանստանում 2020 թվականի սկզբից ի վեր եւ ամենախոշորը տասը տարվա ընթացքում:
Իսկ ընդամենը երեկվա ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել Է ավելի քան 100 մարդ: