Մարտակերտի տներից մեկում օգոստոսի 26-ին ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն:
Արցախի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Ջամիլ Բաբաևի կողմից Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, Մարտակերտ քաղաքի տներից մեկի տան անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքներ տալու և լրտեսության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Ջամիլ Բաբաևն օգոստոսի 26-ին ձերբակալվել էր: