Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի, 2021

COVID-19-ի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 4,5 միլիոնը

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվն աշխարհում անցել Է 4,5 միլիոնի նշագիծը, հաղորդել Է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հանրագումարի Է բերում դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեւանի ժամանակով 04:05-ի տվյալներով՝ COVID-19-ի պատճառով մահերի թվաքանակն աշխարհում հասել Է 4 մլն 500 հազար 135-ի: Կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ամբողջ աշխարհում գերազանցել Է 216,3 միլիոնը:

Մահվան դեպքերի ամենամեծ թիվը կորոնավիրուսով հիվանդների շրջանում գրանցվել Է ԱՄՆ-ում՝ ավելի քան 637 հազար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ