Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Ադրբեջանցիների կողմից ՀՀ բնակիչների իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ. ՄԻՊ-ը նոր փաստեր կուղարկի միջազգային կառույցներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը օգոստոսի 30-ին ադրբեջանցիների՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ կատարած դիտավորությունների վերաբերյալ պաշտոնապես հերթական հաղորդումը կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև՝ ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է ՄԻՊ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Օգոստոսի 29-ի առավոտյան, ժամը 11-00ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են՝ եղանակային պայմաններից ելնելով: Հրապարակվող լուսանկարները ցույց են տալիս այս պահի վիճակը:

Հատուկ եմ նշում, որ այս վայրերում համայնքների բնակիչների խոտհարքներն են ու արտովայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են: Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար:

Բնակիչների ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ այս դիվերսիոն հանցավոր արարքները կատարվում են դիտավորությամբ. նախ, ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ տեղակայված են քաղաքացիական բնակիչներին պատկանող արոտավայրերի ու խոտհարքների, ինչպես նաև վարելահողերի մեջ և որ մարդիկ չեն կարողանում օգտագործել անգամ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ գտնվող տարածքները, քանի որ այդ վայրերին մարդկանց անգամ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ:

Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները գիտակցում են, որ ներկայում եղանակային պայմաններն այնպիսին են, որ հրդեհն արագորեն տարածվելու է ու ոչնչացնելու է մարդկանց պատկանող տարածքները, զրկելու են ապրուստի աղբյուրից: Եվ հետո, նրանք գիտակցում են նաև, որ բնակիչները նույնպես տեսնելու են այս հրդեհները և դա ակնհայտորեն անում են քաղաքացիական բնակչությանը վախեցնելու նպատակով:

Ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի՝ երաշխավորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը:

Սյունիքում, Գեղարքունիքում ու Արարատում ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ»,-նշել է Արման Թաթոյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img