ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 31-ին խոստացել Է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները «բարձր գին» կվճարեն իրենց հանցագործությունների եւ ահաբեկչական գրոհներ համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բայդենը նշել Է, որ ԱՄՆ-ը կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ եւ թույլ չի տա, որպեսզի նրանք, ովքեր վնաս են հասցրել ամերիկացիներին, անպատիժ մնան: «ԱՄՆ-ն չգործել չի կարող, մենք չենք մոռանա, մենք ձեզ կգտնենք, եւ դուք բարձր գին կվճարեք»,-ընդգծել Է նա:
Նաեւ պետության ղեկավարը հայտնել Է, որ չի զղջում Աֆղանստանից զորքերը դուրս բերելու որոշման համար: Նա պարզաբանել Է, որ իր տեսակետով ԱՄՆ-ը կատարել Է իր բոլոր խնդիրներն այդ երկրում. ջախջախիչ հարված ենք հասցրել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Բայդենը հայտարարել Է, որ եթե նահանգներն Աֆղանստանից զորքերը դուրս բերելու որոշում չկայացնեին, ապա ինքն ստիպված կլիներ լրացուցիչ զորքեր ուղարկել այդ երկիր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: