Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի կառավարության որոշման մեջ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Մասնավորապես, փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի:Նախկինում պահանջը հանվել էր մինչև 1 տարեկան երեխաների համար:Որոշում ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից: