Ուրբաթ, 4 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երաշխավորը չէ․ «Ազատագրական շարժում»-ը նախաձեռնում է Փաշինյանի հրաժարականի ստորագրահավաք

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Ազատատագրական շարժում»-ը փետրվարի 25-ին նախաձեռնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք։ Եռաբլուր զինվորական պանթեոնից մեկնարկած ստորագրահավաքը խորհրդանշական է, քանի որ հենց այդ օրն է ծնվել հայ ազատագրական շարժման հերոս, Զորավար Անդրանիկը (Անդրանիկ Օզանյան)։

«Զարթոնք» օրաթերթի փոխանցմամբ՝ «Ազատագրական շարժման» անդամները մինչ ստորագրահավաքի մեկնարկը տալը, ներկայացրին իրենց առաջիկա պլանները, վարչապետի հրաժարականի պատճառները և այս իշխանությունների պատճառով Հայաստանի գլխին կախված վտանգը։

Շարժման համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, լրագրողների հետ զրույցում ասաց՝ 2021 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիներն իրենց ձայնը տվեցին Փաշինյանին՝ նպատակ ունենալով խուսափել պատերազմից, մտաելով, որ Փաշինյանի կառավարման դեպքում պատերազմ չի լինի։

«Բայց ուղիղ մի քանի ամիս անց այդ վարկածը հոդս ցնդեց, որովհետև մենք ունեցանք ռազմական գորողություններ, ունեցանք զոհեր, ունեցանք գերիներ։ Մինչ այսօր մեր գերիների չեն վերադարձրել, որը ցույց է տալիս Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքը։ Բացի դա, մենք տեսնում ենք Ադրբեջանի ծավալապաշտական ցանկությունները։ Այսքանից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երաշխավորը չէ»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերին Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթով փաստացի Արցախի անվտանգություն հանձնվեց Ռուսաստանին՝ անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը Հայաստանը հանձնեց Ռուսաստանին։ «Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ասում էր Արցախը Հայաստան է և վերջ։ Մենք տեսանք այդ նախադասության միայն վերջը։ Հիմա, մենք պետք է համախմբվենք, հասկանաք, որ Նիկոլ Փաշինյանն անհաջողակ կառավարիչ է։ Նա, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշշվիլին նույն արտադրամասի արտտադրանք են։ Մենք պետք է հասկանանք, որ այս անհաջողակ մարդիկ մեզ չեն կարող տանել հաղթանակի կամ արժանապատվւթյսն վերականգնման»,- ընդգեց Արա Զոհրաբյանը։

Վերջինս կոչ է անում բոլորին առանց քաղաքական տարանջատումների, սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների միավորվել ու «այս ծանր քարը միասին պոկել գետնից՝ իշխանությանը հեռացնել և նոր իշխանություն ձևավորել»։

«Ազատագրական շարժման» անդամներից Նաիրի Հոխիկյանն իր խոսքում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ստորագրել հնարավոր է և՛ գրավոր, և՛ էլեկտրոնային տարբերակով՝ Երևանում և բոլոր մարզերում։

 «ՀՀ բոլոր մարզերում, Արցախում մենք լինելու ենք։ Մարդիկ կարող են անձամբ իրենց ստորագրությունը դնել հրաժարականի պահանջի տակ։ Էլեկտրոնային տարերակը հասանելի է մեր Սփուռքի ներկայացուցիչների համար է։ Մենք կարծում ենք, որ շատ ստորագրություն կհավաքվի։ Եռաբլուրից ենք սկսում, որովհետև նախ այսօր հայ ազատագրական շարժման առաջնորդներից Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է, որի առիթն էլ օգտագործում ենք, երկրորդ մենք չենք ուզում, որ Եռաբլուրն այլևս մեծանա։ Մենք այսքան զոհեր ու տարաքային կորուստներ չէինք ունենա, եթե չլիներր Նիկոլ Փաշինյանի ապազգային դավաճանական գործարքը թշնամու հետ։ Հանուն այս տղաների, ովքեր այստեղ պառկա են, մենք պարտավոր ենք միավորվել՝ առանց կուսակցական շահերի»,- շեշտեց Հոխիկյանը, ապա կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին, անհատներին միանալ ու այս ճանապարհով գնալ, քանի որ պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ հայրենիքի ազատագրության։

Լիբանանի հայկական «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ որպես Սփյուռքի ներկայացուցիչ իր խոսքում կարևորեց հայ-թուրքական սկսված բանակցությունները, որոնք լուրջ վտանգներ են իրենց մեջ պարունակում։ Նրա համոզմամբ՝ ՀՀ այսօրվա իշխանությունները իրավունք չունեն համայն հայության անունից Թուրքիայի հետ բանակցություններ իրականացնել ու ինչ-որ զիջումներ անել։ «Յուրաքանչյուր հայի ենթագիտակցության մեջ Հայաստան անվանումը միայն Հայաստանի հանրապետությունը չէ, այլ՝ Արցախը, Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Ջավախքը, Կիլիկիան։ Մենք Թուրքիայից հողային պահանջ ունենք։ Առանց նախապայմանների բանակցություններ անելը որևէ մեկի իրավասության սահմաններում չէ։ Այս ստորագրահավաքը նաև նպատակ ունի վերջ դնել առանց նախապայմմանների այս բանակցություններինն»,- ասաց Սևակ Հակոբյանը։

Շարժման անդամներից Վահագն Չախալյանը վստահ է՝ եթե Զորավար Անդրանիկը կենդանի լիներ, չէր հանդուրժելու այս ամենը և ստորագրահավաքը հենց այսօրը նախաձեռնելն ունի խորհրդանշական իմաստ։ «Ելնելով մեր պարտքի զգացումից մեր մեծերի հանդեպ, որոշեցինք հենց այսօր սկսել մեր ազատագրական պայքարի երկրորդ փուլը։ Միասին գնալու ենք մինչև մեր նպատակին հասնելը»,- իր խոսքը եզրափակեց Վահագն Չախալյանը։

Նշենք, որ հենց այդ պահին Եռաբլուր զինվորական պանթեոնում շատ քաղաքացիներ, այդ թվում 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատներ, պատրաստակամություն հայտնեցին ստորագրել Փաշինյանիի հրաժարականի պահանջի տակ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img