Ադրբեջանը գերիներին քաղաքական առևտրի համար է օգտագործում՝ Հայաստանից ինչ-որ բան սստանալու նպատակով։ Այս մասին ՌԱԿ-ի Համադրած Մամուլի առցանց լսարանի ժամանակ հայտնեց ՀՀ արդեն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մարդկանց քաղաքական առևտուր է կատարվում Ադրբեջանի կողմից։ Բացի դա, իրենք չեն հրապարակում գերիների հստակ թիվը, որը տառապանք ու լարվածություն է առաջացնում մեր երկրում։ Գերիների հստակ թվի մասով կարող եմ ասել, որ մեր տվյալներով 36-38 գերի ունենք գերի, որը ադրբեջանական կողմից հաստատել է։ Բայց իմ կարծիքով գերիներն ավելի շատ են, բայց չեմ կարող հստակ ասել, ոչ ոք չգիտի։ Պատերազմի ժամանակ մեծ թվով գերիներ են եղել»,- պատասխանեց բանախոսը։
Արման Թաթոյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է անընդհատ աշխատանք տանի միջազգային հարթակներում, չպետք է թույլ տալ, որ այս հարցը որևէ կերպ դուրս մղվի օրակարգից։