Մեթր Գասպար Տէրտէրեանի 88ամեակին նուիրուած ԶԱՐԹՕՆՔ-ի Յատուկ Թիւէն
ՎԱԶԳԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Եթէ այս ցաւալի առիթով խօսքս ինչ-որ չափով թերի լինի, խնդրում եմ վերագրել այն հանգամանքին, որ Մեթր Գասպար Տէրտէրեանին անձամբ չեմ ճանաչել։ Սակայն, կեանքիս հասուն շրջանում, հայ իրականութեան մէջ՝ նրա ներկայութիւնը, «գոյնն» ու յատկապէս «բռունցքը» նկատել ու գնահատել եմ։
Ինքս ինձ «Գասպարական» եմ համարել, լաւատեղեակ եղել նրա բազմաթիւ
յօդուածներին, գրքերին, ելոյթներին ու վերլուծութիւններին, որոնք հրապարակուել են, եւ ունեցել ճշգրիտ թիրախ։
Խանդով եմ նայել Մեթրին ճանաչած, նրա հետ շփուած ու աշխատած բարեկամներիս։ Փնտռել եմ հանդիպման առիթ, բայց ցանկութիւնս մնաց անկատար…
Ցաւակցում եմ Մեթր Գասպար Տէրտէրեանի հարազատներին, Գրական Շրջանակի անդամներին, մտերիմներին։
Վստահ եմ, թէ նրա պայծառ յիշատակը վառ կը մնայ բոլորիս սրտերում։