Ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակած եվրոպական պետություններում գտնվող զբոսաշրջիկներին նախատեսվում է տարանցիկ ճանապարհով տուն վերադարձնել երրորդ երկրների միջոցով։ Այդ երկրներից են Թուրքիան, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը։
Ավելի վաղ Եվրամիության երկրների արտգործնախարարները Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության պատճառով հաստատել էին Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը՝ ռուսական ինքնաթիռներին արգելելով ԵՄ օդային տարածք մտնել: