Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը «պատերազմ է» որակել ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները: Այդ մասին նա գրել է Twitter-ի էջում:
«Ուկրաինայի պատերազմի 4-րդ օրը մենք նորից կրկնում ենք մեր նախագահի կոչը: Ռուսաստանը անհապաղ պետք է դադարեցնի հարձակումները և սկսի հրադադարի շուրջ բանակցությունները»,-ասել է Քալընը, ավելացնելով, որ «Թուրքիան ամեն ինչ կանի, որ Ուկրաինայի ժողովուրդը չտառապի այս անօրինական պատերազմում»: