Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կանխատեսում է, որ գազն ու հոսանքը կարող են կրկին թանկանալ Հայաստանի համար կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով։
«Բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության համար ուղղակի կամ անուղղակի սանկցիաները բերում են բացասական հետևանքների։ Բայց այս բացասական հետևանքերը չեն կարող լինել այնպիսին, որ այդ պարագայում մենք չկարողանանք դիմակայել», — ասել է Բոստանջյանը։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերն այնպիսին չեն, որ ռուբլու արժեզրկումն այս պայմաններում բերի խիստ բացասական հետևանքների։