Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցներին, քանի որ այն կվնասի զբոսաշրջությանը, գինեգործներին, արտադրողներին և ֆերմերներին։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ինձանից ի՞նչ է պահանջում ընդդիմությունը․ որ ես պատժամիջոցներ կիրառեմ իմ ժողովրդի նկատմա՞մբ։ Եվ դրանից ո՞վ կտուժի, մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, մեր միլիոնից ավելի հայրենակիցներ, ովքեր չեն կարողանա ֆինանսական գործարքներ կնքել»,- ասել է Ղարիբաշվիլին: