Չինաստանը դեմ է հանդես եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար եւ առավել եւս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»,- այսպես է դիվանագետը պատասխանել է SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի դիրքորոշման մասին հարցին: