ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը:
Խաչատուրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Արսեն Թորոսյանի հարցին:
Արսեն Թորոսյանը նշեց՝ կարծես թե, հետևյալ կեղծ օրակարգն է գեներացվել: «Դուք ի վերջո պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների»,-հարցրեց Թորոսյանը:
Խաչատուրյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը: Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը»։