ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ պահանջելով ՌԴ-ից դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր ռազմական ուժերը։
Բանաձևին կողմ է քվեարկել 141 պետություն, դեմ է քվեարկել 5 պետություն։ Ձեռնպահ է քվեարկել 34 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Չինաստանը, Իրանը, Իրաքը, Հնդկաստանը, Ղազախստանը։