Ուկրաինայի Խարկով քաղաքում գնդակոծության ժամանակ զոհվել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության աշխատակից Մարինա Ֆենինան։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում։
«Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքային կենտրոնների ուժեղացված գնդակոծությունները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում և վիրավորվում, և մենք կրկնում ենք մեր կոչը Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և գնալ կառուցողական երկխոսության», – ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը։