ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կարծում է, որ Ուկրաինայից փախստականների թիվը մինչև մարտի 9-ը, կարող է հասնել 2 միլիոնի։
Այս մասին նա ասել է France Inter ռադիոկայանի եթերում։ «Կարծում եմ՝ վաղը մենք կհասնենք 2 մլն ուկրաինացիների, որոնք հատել են սահմանները և հայտնվել հարևան երկրներում»,- ասել է Գրանդին։