Ուկրաինան «հնարավոր լուծում» ունի Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման խնդրի վերաբերյալ։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ «իրենք պատրաստ չեն Ռուսաստանի վերջնագրերին՝ կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից հրաժարվելու և Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու հետ»։
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին․ «Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին: Կարծում եմ, որ մենք կարող ենք քննարկել և փոխզիջում գտնել ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների վերաբերյալ, որոնք ոչ ոք չի ճանաչում, բացի Ռուսաստանի Դաշնությունից»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրա՞ստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության հրադադարի պահանջները, Զելենսկին ասել է. «Առաջին հերթին ես պատրաստ եմ երկխոսության, բայց մենք պատրաստ չենք հանձնվելու»։