Ռուսաստանն իրավունք ունի Եվրոպան զրկել գազից, իսկ ռուսական նավթի էմբարգոյի դեպքում դրա գինը կարող է ցատկել մինչև 300 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Անհնար է արագ փոխարինել ռուսական նավթի ծավալը եվրոպական շուկայում, դրա համար կպահանջվի ավելի քան մեկ տարի, միևնույն ժամանակ, եվրոպացի սպառողների համար այն շատ ավելի թանկ կլինի։ Այս սցենարով նրանք կդառնան հիմնական զոհը»,- ասել է Նովակը։