Ծախսերի նպատակահարմարությունը մենք որոշում ենք բյուջեի քննարկումների ժամանակ, մենք այդ ժամանակ ենք որոշել՝ ո՞ր ծախսը պետք է անենք և որը չէ։ Այս առումով աննպատակ ծախսեր անելու մեղադրանքները ինձ համար հասկանալի չեն։
Այս մասին ԱԺ–ում «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը։
«Երբ ասում եք, որ «պարտքը լավ օրից չէ, որ ներգրավում ենք», ես կարող եմ մեկ այլ տարբերակ առաջարկել՝ լավ օրից է, որ կարողանում ենք պարտք ներգրավել, որովհետև, եթե մենք վատ օրի լինեինք, մեզ ոչ մեկ պարտքով փող չէր տա», — նշեց նա։