ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հեռատես մոտեցումն Ուկրաինայի հարցում պահպանում է աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմից։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ավստրայի կանցլեր Կարլ Նեհամերը Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկիի հետ հանդիպումից հետո։
«Ես ուզում եմ խնդրել ըմբռնումով մոտենալ այն բանին, որ մենք աշխարհում խաղաղություն պահպանելու առումով շատ զգայուն իրավիճակում ենք։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զգույշ մոտեցումն Ուկրաինայի խնդրին կանխարգելում է երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը։ Սա պետք է գիտակցել։ Այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել, որ մենք պետք է ընդդիմանանք պատերազմի հնարավոր բռնկմանը բոլոր միջոցներով», — ասել է նա։