Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի, 2023
- Գովազդ -spot_img

Անմարդկային պայմաններ՝ «Նուբարաշեն»-ում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հացադուլ հայտարարած դատապարտյալներին հատկացված խցերի (որպես կանոն, պահվում են հիմնարկի 1-ին հարկի խցերում) պահման պայմաններն անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող են։ Խուցը խոնավ է, առկա է գարշահոտություն, պատերի և առաստաղի ծեփն ամբողջությամբ թափված է, խցում հակասանիտարական պայմաններ են, խուցն ունի խիստ վերանորոգման կարիք։

Այդ այցելության ժամանակ Դիտորդների խմբի անդամներն առանձնազրույց են ունեցել նաև ազատազրկված Յ․ Մ․-ի հետ, որը գանգատվել է ողնաշարի խնդիրներից և հաճախակի գլխացավերից: Նա նաև ունի հոգեկան առողջության խնդիրներ, ընդունում է հոգեմետ դեղեր: Դիտորդները հարցը քննարկել են հիմնարկի պետի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեղամասի պետի հետ, որոնք նշել են, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է:

Վերոգրյալի հիման վրա Դիտորդների խումբը դիմել է ՀՀ արդարաատության նախարարություն՝ առաջրկելով կազմակերպել Յ․ Մ․-ի բուժումը, ինչպես նաև հիմնովին վերանորոգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերը կամ հրաժարվել այդ հատվածի խցերում ազատությունից զրկված անձանց պահելուց, իսկ այդ հատվածում գտնվող անձանց տեղափոխել այլ խցեր։

Անդրադառնալով վերոնշյալ հարցերին՝ ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ հայտնել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը (այսուհետ՝ Հիմնարկ) շահագործման է հանձնվել դեռևս 1980 թվականին: Հիմնարկի վթարային սանհանգույցներն անբարեխիղճ շահագործման հետևանք են, իսկ առաջին հարկի խցերի սանհանգույցները վերանորոգվել են 2019 թվականին:

Հիմնարկի առաջին հարկը կիսանկուղային է, իսկ հիդրոմեկուսիչ շերտը բնական ամորտիզացիայի հետևանքով քայքայվել է: Այն վերականգնելու համար անհրաժեշտ են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը տնտեսական արդյունավետության տեսանկյունից արդարացված չի լինի, քանի որ քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-Լ որոշմամբ նախատեսված քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման պլանով, ի թիվս այլնի, նախատեսված է փակել սույն Հիմնարկը ևս, որի արդյունքում Երևան քաղաքի տարածքում կկառուցվի քրեակատարողական նոր հիմնարկ:

Բայց միևնույն ժամանակ նշել են, որ Հիմնարկի խցերի վերանորոգման աշխատանքներն ընդգրկված են 2022 թվականի ընթացիկ նորոգման աշխատանքների ցանկում:

Անդրադառնալով Յ․Մ․-ի բուժմանը՝ նախարարությունից հայտնել են, որ վերջինս պարբերաբար զննվել է օրթոպեդի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի կողմից, կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն, ենթարկվել է համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության, այնուհետև կրկին զննվել նյարդաբանի կողմից։

15.07.2021-29.07.2021թթ. ընկած ժամանակահատվածում Յ. Մ․-ը ստացել է բուժում ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պայմաններում, որտեղ ախտորոշվել է՝ «Շաքարային դիաբետ 2 տիպ, թեթև աստիճանի ցեֆալգիկ համախտանիշ, անձի էմոցիոնալ-անկայուն խանգարում, ձախ ստորին վերջույթի երակների վարիկոզ լայնացում»:

06.12.2021-15.12.2021 թթ. ընկած ժամանակահատվածում Յ. Մ-ը ստացել է բուժում ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։

Ներկայումս դատապարտյալ Յ. Մ.-ը գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում ստանում է համապատասխան բժշկական օգնություն:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img