Շաբաթ, 19 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Ռուսաստանն, իրեն դուրս դնելով արևմտյան քաղաքակրթությունից, սկսում է քաղաքակրթական բախում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռուսաստանը դադարեցնում է իր անդամությունը Եվրոպայի Խորհրդում: Շատերի համար սա ոչ այնքան նշանակալի իրադարձություն է, ի պատասխան Ռուսաստանի դեմ կոլեկտիվ Արևմուտքի ճնշումների, որոնք, ըստ էության, Ռուսաստանը մեկուսացնում են Արևմտյան աշխարհից: Սակայն սա կարող է շատ ավելի խորքային նշանակություն ունենալ, ավելի խորը, քան զուտ քաղաքական ակտ:

Եվրախորհուրդը ստեղծվել է 1949 թվականին և իր մեջ ներառում է 47 երկիր, մոտ 800 միլիոն բնակչությամբ (ներառյալ Ռուսաստանը): Եվրախորհրդը մշակել և ընդունել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական Կոնվենցիան, որը պարտադիր են բոլոր անդամ երկրների համար: Սա համարենք եվրոպական քաղաքակրթության հիմնարար դեկլակրացիա: Երկրորդ աշխարհամարտից հետո ԵԽ-ի միջոցով Եվրոպան միավորվում է, ստեղծում են խորհրդարան ու Մարդու Իրավունքների դատարան՝ եզակի կառույց միջազգային կազմակերպությունների առումով, որի որոշումները պարտադիր են բոլոր անդամ երկրների համար:

Հիմա Ռուսաստանը դուրս է գալիս այս կազմակերպությունից, որը բացի քաղաքական, նաև քաղաքակրթական խորքային նշանակություն ունի: Կարելի է ավելի խիստ ձևակերպել, Ռուսաստանը լքում է եվրոպական քաղաքակրթությունը և գնում է դեպի Արևելք, որտեղ տեղափոխվում է համաշխարհային տնտեսության առանցքը: Քաղաքակրթական առումով Արևելքը դեռևս ձևակերպված ու ինստիտուտացված չէ: Կարելի ենթադրել, որ Ռուսաստանը միտված է կարևոր դեր խաղալ Արևելքի ինստիտուտուցման գործում, նաև անվտանգության նոր համակարգի ստեղծման գործում:

Փաստորեն, Ռուսաստանը իրեն դուրս դնելով արևմտյան քաղաքակրթությունից, սկսում է քաղաքակրթական բախում: Կհաջողվի դա, թե ոչ, հիմա դժվար է կանխագուշակել, սակայն այն, որ դրանով թուլանում է Եվրոպան ու Եվրոպայի նշանակությունը, կարծես թե ակնհայտ է»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img