Վիեննայում Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնմանն ու Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված բանակցությունները դադարեցվել են։ Այս մասին այսօր, Tasnim–ի փախանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Հայտարարված ընդմիջումը բանակցություններում նախատեսված է մնացած հարցերի լուծման և մանրուքների վերջնական համաձայնեցման համար», – նշել է Խաթիբզադեն։