Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գերատեսչությունների հետ կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա:

Արցախի ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ խուճապային տրամադրությունների ներքո անցած մի քանի օրերի ընթացքում նկատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից շաքարավազի պակաս, որը մեծապես պայմանավորված էր բնակչության կողմից սովորականից շատ գնումներ կատարելու հետ: Այժմ անհրաժեշտ պաշարը կրկին լրացվում է:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ անհրաժեշտ սննդամթերքի ներկրման հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ կան բավարար պաշարներ, և մոտակա ժամանակահատվածում մեծ թանկացումներ չեն սպասվում:

Ա. Գասպարյանը կոչ արեց բնակչությանը չմատնվելու խուճապի, քանի որ իրադրությունը վերահսկվում է պատկան մարմինների կողմից:

Նա տեղեկացրեց, որ ԱՀ ՖԷՆ և այլ շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ կայացվել է որոշում առ այն, որ վաղվանից համապատասխան միջոցներ կկիրառվեն բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր, օգտվելով առիթից, կատարել են չարաշահումներ և արհեստական գնաճ առաջ բերել:

Փոխնախարարի խոսքով թանկացումներ կարելի է սպասել ներմուծվող ապրանքատեսակների, ինչպես նաև ներկրվող հումքով արտադրվող արտադրատեսակների պարագայում՝ կապված դոլարի և ռուբլու կուրսի տատանումների հետ, իսկ մեր շուկայում սպառվող ապրանքների և հումքի հետ կապված մեծ թանկացումներ չեն սպասվում:

Անդրադառնալով գազամատակարարման խափամնան խնդրին՝ Ա. Գասպարյանն ասաց, որ քաղաքական հարցերի չի պատասխանում:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ թեև Ռուսաստանն արգելել է որոշ ապրանքների արտահանումը, սակայն այս արգելքը չի վերաբերվում ԵԱՏՄ անդամ երկրների ներքին պահանջարակի բավարարմանը, բացի այդ էլ ՀՀ պահեստներում կան բավարար քանակով ապրանքներ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img