Երեկ գիշեր Chap․am-ը Երևանի կենտրոնի փողոցներում նկատեց, որ պատերի վրա քաղաքացիները փակցրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին իրազեկող ինքնակպչուն պաստառներ, այդկերպ իրենց դժգոհությունը հայտնելով իշխող վարչակազմի դեմ։
Նշենք, որ անցյալ շաբաթ եւս նույն երեւույթը հայտնված էր Երևանի առևտրի կենտրոններում, մասնավորապես՝ Մեգա մոլում, Ռոսիա մոլում, Դալմա և Երևան մոլերում:

Հիշեցնենք, որ «Ազատագրական շարժումը» նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք։
