Եվրամիության գրեթե բոլոր երկրները, բացառությամբ Ֆրանսիայի, արդեն պառկել են ԱՄՆ-ի տակ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա կարծում է, որ Եվրոպան «պատրաստ է ընդունել Վաշինգտոնի կողմից պարտադրված աշխարհակարգը ցանկացած ձևով»։
«Մնում է միայն Էմանուել Մակրոնը, որը շարունակում է հիշեցնել Եվրամիության ռազմավարական ինքնավարության անհրաժեշտության մասին։ Ոչ ոք թույլ չի տա դա անել, և Եվրամիության մյուս անդամներն, ինչպես ասում են, արդեն «պառկել են» ամերիկացիների տակ»,- ասել է Լավրովը RBC-ին տված հարցազրույցում։