Ռուսական զորքերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա են՝ Դնեպր գետի ձախ կողմում, սակայն պարզ չէ, թե ինչպես են նրանք պատրաստվում գրոհել 3,5 մլն բնակչություն ունեցող քաղաքը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Ուկրաինայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը: