Մոսկվան և Կիևը պայմանավորվել են Չեռնոբիլի ատոմակայանի համատեղ պահպանության մասին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը այնպես, որ չվնասեն դրա անվտանգությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նրա էներգաբլոկների և սարկոֆագի համատեղ անվտանգության վերաբերյալ», — ասել է նա։