Վարկանիշային Fitch Ratings գործակալությունը կանխատեսում է, որ Ռուսաստանի տնտեսությունը Ուկրաինայում պատերազմի պատճառով ավելի շատ կորուստներ կունենա, քան 1998 թվականի դեֆոլտի պատճառով։
Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում։ Ֆինանսատնտեսական բազմաթիվ պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի տնտեսությունը կարող է անկում ապրել 8%-ով։ 1998թ.-ին դեֆոլտը հանգեցրեց Ռուսաստանի ՀՆԱ-ի ընդամենը 5,4%-ով անկման: Ռուսաստանում սպառողական գնաճը, ըստ Fitch Ratings-ի կանխատեսումների, 2022 թվականի վերջին կհասնի 18 տոկոսի։