ՔՊ-ն դեմ է ՀՀ տարածքային ամբողջանակությունը կասկածի տակ դնող արտահայտությունները քրեականացնող նախագծին։
Հիշեցնենք,որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդդիմադկիր խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Բացի այդ, առաջարկվում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: