Ուրբաթ, 14 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հանդիպում սիրված մտավորականի հետ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Այսօր՝մարտի 21-ին ինչպես  աշխարհում,այնպես էլ Հայաստանում նշում են պոեզիայի օրը:Այդ օրն ընդունված է կազմակերպել տարաբնույթ գրական հանդիպումներ,ցերեկույթներ գրողների ու ընթերցողների հետ:Սրա շրջանակում հայտարարվում են գրական ստեղծագործությունների ասմունքի,գրական և այլ մրցույթներ:Նշենք,որ  այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին,ապա կարող ենք նշել այն հանգամանքն,որ   օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։Սիրված տոնը նշում են տարբեր կրթօջախներում՝դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ։ Տոնի առթիվ Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը ասել է․ Ամեն անգամ այս դահլիճում մենք նորից բարձրացնում ենք պոեզիան ի տես բոլորին։ Պոեզիան, միևնույն է, հաղթանակելու է։

Եվ ահա այս օրվա շրջանակում հանկարծակի հանդիպեցի իմ լավագույն բարեկամներից,սիրված մտավորական գրող,հրապարակախոս, հեռուստամեկնաբան Ժաննա Ղոչիկյանի հետ: Նրա հետ զրուցելուց հետո նա նշեց, որ հրատարակել է իր հերթական Անավարտ խոհեր բանաստեղծությունների գիրքը:

Սա հրատարակվել է Արմավ հրատարակչությունում,խմբագիրը սիրված մտավորական,գրականագետ Արմեն Ավանեսյանն է: Խոսելով գրքի մասին Արմեն Ավանեսյանը նշում է այն հանգամանքն,որ պոեզիայում մտածողության ու մտքի տարածական ելևէջումները այն հիմնական առանձնահատկություններն են,որոնց ընկած են հեղինակի բանաստեղծությունների հիմքում:Նման մտածողությունը տարբերվում է մտածվածությունից կամ գաղափարների արտաքին համակարգերին հղումից,ինչպես նաև բանաստեղծի կողմից ինքնաարտահայտումից:

Ահա այս ասպեկտով պետք է դիտարկել Անավարտ խոհեր գիրքը:Գրքում կարևորը բանաստեղծական միտքն է: Գիրքը բաղկացած է մի քանի շարքերից՝Երկիր իմ, Կենցաղային,Անավարտ խոհեր,Պարույր Սևակին,Պատերազմ է, Ես ու ես:Իսկ որպես վերջաբան կիրառվում են Մանրատողերը:Այսպիսով՝սիրված մտավորականը երկար տարիներ զբաղվելով լրագրությամբ,նրա բանաստեղծությունները թրծվել են մտքի հսկայական քուրայում:Ի վերջո Ժաննա Ղոչիկյանն անընդհատ հարստացնում է իր իմացությունները կյանքի ճանաչողությամբ,և նրա ստեղծագործություններում առկա է գրողի կենսափորձի բախումը իրականության հետ:Սա նրա աշխարհի հանդեպ խռովքից ծնված խոսքն է:

Այսպիսով՝ ես բոլոր ընթերցողների կողմից ցանկանում եմ իմ երախտիքի ու շնորհավորական խոսքերն ուղղել սիրված մտավորականին իր հերթական անձնվեր աշխատանքի համար,որը մեզ կտեղափոխի նրա դեռևս չբացահայտված գրական ու ստեղծագործական աշխարհ:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Ժաննա Ղոչիկյանի անձնական արխիվի և Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img