Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Երբ հանդիպում են սիրված գրողն ու ընթերցողը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ցերեկույթ-հանդիպում Հայաստանի ազգային գրադարանում

Յուրաքանչյուր տարի մարտի 21-ին  աշխարհում նշում են պոեզիայի օրը: Այդ օրն ընդունված է կազմակերպել տարաբնույթ գրական հանդիպումներ,ցերեկույթներ գրողների ու ընթերցողների հետ:Սրա շրջանակում հայտարարվում են գրական ստեղծագործությունների ասմունքի,գրական և այլ մրցույթներ:

Նշենք, որ  այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին,ապա կարող ենք նշել այն հանգամանքն,որ   օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։ Սիրված տոնը նշում են տարբեր կրթօջախներում՝ դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ։

Տոնի առթիվ Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը ասել է․ Ամեն անգամ այս դահլիճում մենք նորից բարձրացնում ենք պոեզիան ի տես բոլորին։

Պոեզիան, միևնույն է, հաղթանակելու է։ Եվ ահա մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ նախաձեռնությամբ հանդես եկավ Հայաստանի սիրված մշակութային ու կրթօջախներից ազգային գրադարանը՝պոեզիայի համաշխարհային օրվան ընդառաջ թամանյանականի մեծ ցուցասրահում ստեղծել էր «Պոեզիայի պատ»։

Խոսելով  Նախագծի մասին,ապա կարող ենք նշել,որ այն  նպատակ ուներ պարզել, թե ժամանակակից ո՞ր պոետներին են ճանաչում, կարդում և սիրում մեր երիտասարդները: Եվ ահա այս գեղեցիկ միջոցառման հետ կապված ընթերցողները թղթերի վրա նշում էին իրենց սիրելի պոետի անունը և փակցնում պատին։ Մեկ շաբաթվա ընթացքում հավաքվեց 50-ից ավել նշումներով թղթեր։ Սիրելի պոետների շարքում էին՝ Հակոբ Մովսես, Հենրիկ Էդոյան, Հասմիկ Սիմոնյան, Սոնա Վան, Հուսիկ Արա և այլ։

Ամփոփելով «Պոեզիայի պատ»-ի արդյունքները պոեզիայի համաշխարհային օրը՝ մի շատ գեղեցիկ միջոցառման մասին,որը տեղի ունեցավ հայ ընթերցասեր ու մշակութասեր կրթօջախներից մեկում՝Հայաստանի ազգային գրադարանում մարտի 21-ին պոեզիայի օրվա շրջանակում:Ընթերցողների ու գրադարանավարների սիրված ու սպասված հյուրն էր բանաստեղծ Հուսիկ Արան։Մի քանի խոսք սիրված բանաստեղի մասին: Հուսիկ Արան (իրական անուն-ազգանուն՝ Ֆելիքս Եղիազարյան,), ծնվել է 1967 թվականի հունիսի 24,-ին  Արարատի մարզի Մրգավետ գյուղում։ Ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1991-1996 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Ժուռնալիստիկայի բաժնում։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985 թվականին «Ավանգարդ» թերթում։

2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակ է մի շարք գրական արձակ ու չափածո ստեղծագործությունների,որոնց համար նա արժանացել է պետական ու գերատեսչական պարգևների: Նա հայտնի դարձավ իր Եվ սերը ասաց ստեղծագործությամբ: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, գրադարանավարներ ընթերցողներ և այլք՝մասնակցելու և լսելու սիրված մտավորականի կյանքի ու գործունեության մասին:Այս գեղեցիկ միջոցառումը վարեց,ինչպես նաև հարց ու պատասխանի միջոցով անցկացրեց Գրանիշ գրական համայնքի համահիմնադիր և կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը։

Բացելով միջոցառումը և ողջունելով ներկաներին նա ներկաներին ծանոթացրեց օրվա խորագիրն ու նպատակն,իսկ այնուհետև մի քանի խոսքով պատմեց Հուսիկ Արայի կենսագրության ու գրական  գործունեության մասին: Միջոցառումն ընթացավ պոեզիայի վերաբերյալ ակտիվ քննարկման ու զրույցի միջոցով,որի ընթացքում մասնակիցների հուզող հարցերին պատասխանեց Հուսիկ Արան:

Նշենք այն փաստն,որ միջոցառման ընթացքում նա նշեց,որ հրատարակության է հանձնել իր հերթական գիրքը Կորած սերունդ վերնագրով: Այս գեղեցիկ միջոցառումն ամփոփեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն,գրադարանավար, գրականագիտության դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու,  Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ փոխնախագահ Աննա Չուլյանն,ով շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին ու հյուրերին իր առաջարկեց,որպեսզի այս գեղեցիկ ծրագրում ներառվեն բոլոր այն երիտասարդներն,ովքեր ուսանում են բանասիրական ու օտար լեզուների ուսուցման ֆակուլտետներում,,որոնք  կզբաղվեն ժամանակակից գրողների ինչպես արձակ,այնպես էլ չափածո ստեղծագործությունների թարգմանությամբ։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի  





Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img