Չորեքշաբթի, 21 Մայիսի, 2025
- Գովազդ -spot_img

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու պահանջով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Սույն թվականի մարտի 24-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

«Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։

Միջանկյալ միջոցի պահանջում ներկայացվել է նաև մարտ ամսին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության՝ այդ թվում դպրոցների նկատմամբ անկանոն կրակահերթի արձակման դեպքերը, որի արդյունքում վնասվել է Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակը և Արցախի ողջ բնակչությունը զրկված է բնական գազի մատակարարումից։ Եղանակային այս սուղ պայմաններում Արցախի ողջ բնակչությունը՝ ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները ստիպված են գոյատևել առանց բնական գազի։

Նման ոտնձգությունները ուղիղ սպառնալիք են ոչ միայն Խրամորթ գյուղի, այլև Արցախի ողջ բնակչության համար։

Հիմնվելով այս փաստերի վրա և դրանք համադրելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը արձանագրել է, որ Ադրբեջանի գործողությունները ուղիղ վտանգում են Արցախի բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող հիմնարար իրավունքները եւ անդառնալի կորստի սպառնալիք են պարունակում։ Եվրոպական դատարանից պահանջվել է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը։

Մարտի 25-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է նաեւ Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված վերը նշված խախտումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img