Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռ կայացնելու։ Այս մասին «Փաստինֆոի» հետ զրույցում ասել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Դատախազը մեղադրական ճառով պահանջել է մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել է 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
Փաստաբան Ալեքսանյանը հայտնեց նաև, որ Առուշ Առուշանյանը դատարանում վերջին խոսքով է հանդես եկել՝ նշելով, որ ամբողջ կյանքում արդար է ապրել և շարունակելու է արդար ապրել, հույս ունի, որ արդարությունը կհաղթի։
Գործի քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։